Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Վշտացած մարդու ուղեղը կարող է թմրանյութ արտադրել

Վշտացած մարդու ուղեղը կարող է թմրանյութ արտադրել

Գիտնականները պարզել են, որ մարդկային ուղեղը կարող է բարդ իրավիճակներում հանգստացնել մեզ: Այսպես, այն արտադրում է ափիոիդներ, որպեսզի մեղմացնի բացասական զգացողությունները, երբ ինչ-որ մեկը մերժում է մեր զգացմունքները: Այդ մասին ասվում է Molecular Psychiatry-ում հրապարակված հոդվածում:

Գիտնակաները հետազոտել են 18 կամավորի: Նրանց առաջարկել են դիտել հակառակ սեռի ներկայացուցչի հարյուրավոր նկարներն ու նրանց բնութագրերը: Որից հետո առանձնացնում էին ամենագրավիչներին: Սակայն պարզվում էր, որ իրենց ընտրած անձինք իրենց բոլորովին չեն հավանել:

Երբ կամավորները տխրել են, նրանց ուղեղի լուսանկարը ցույց է տվել, որ այդ պահին ուղեղը ափիոիդ է արտադրել: Ընդ որում այն նկատվել է հենց այն հատվածում, որոնք մասնակցում են ցավի ազդակների մշակմանը, հաղորդում է ՌԲԿ Daily-ն:

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում հակառակ դեպքում: Այդ ժամանակ ուղեղի հատվածները կրկին մեծ չափով  ափիոիդներ էին ստանում: Այդ կերպ հետազոտողները եզրակացրել են, որ ափիոիդների՝ ցավազրկող ու հաճույք պատճառող ընկալիչները գործում են ի պատասխան սոցիալական խթանների:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fed.sibnovosti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ